22 հոկտեմբերի 2012 - 16:32 AMT
9 ամսում Թուրքիայի անվտանգության ուժերը շուրջ 650 քուրդ են ոչնչացրել

Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ անցկացված ռազմական գործողությունների արդյունքում 9 ամսում Թուրքիայի անվտանգության ուժերը Թուրքիայի և հյուսիսային Իրաքի տարածքում շուրջ 650 քուրդ են ոչնչացրել, գրում է Sabah թերթը:

Նշված շրջանում հայտնաբերվել և առգրավվել է 3 տոննա պայթուցիկ, 400 ինքնաձիգ և 800 նռնակ: Նաև ձերբակալվել է 6300 մարդ, որոնք օգնել են ՔԱԿ գրոհայիններին:

170 գրոհային հանձնվել է Թուրքիայի իշխանություններին: