Դ. Ուսուպաշվիլի. Խորհրդարանում կստեղծվի Սահակաշվիլիի ռեժիմի «հանցավոգործությունների» հետաքննության հանձնաժողով

Դ. Ուսուպաշվիլի. Խորհրդարանում կստեղծվի Սահակաշվիլիի ռեժիմի «հանցավոգործությունների» հետաքննության հանձնաժողով

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, ով ընտրվել է այդ պաշտոնում կիրակի օրը, հայտարարել է «ՌԻԱ Նովոստիին», որ խորհրդարանում կստեղծվի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման շրջանում կատարված «հանցագործությունների» հետաքննչական հանձնաժողով:

Ուսուպաշվիլիի խոսքով, սպասվում են մի քանի աղմկահարույց գործեր :

«Ես կասկածում եմ, որ շատ բաներ շուտով հայտնի կդառնան և մենք կիմանանք բռնության, էլիտար կոռուպցիայի, քաղաքական հետապնդման կոնկրետ փաստերի մասին: Բայց մենք պետք է անցնենք շատ նեղ կածանով, որպեսզի քայլ չկատարենք դեպի ռևանշիզմ կամ անտարբերություն»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

Ուսուպաշվիլին նաև հաղորդել է, որ խորհրդարանը պլանավորում է ստեղծել հետաքննչական հանձնաժողով, որը, ինչպես ենթադրվում է, կգլխավորի նրա կինը` Թինաթին Խիջաշելին, ով Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդներից է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---