Yedioth Ahronoth. Իսրայելը մեղսակից է եղել Լիբանանի հետախուզության ղեկավարի սպանությանը

Yedioth Ahronoth. Իսրայելը մեղսակից է եղել Լիբանանի հետախուզության ղեկավարի սպանությանը

PanARMENIAN.Net - Իսրայելը մեղսակից է Լիբանանի հետախուզության ղեկավար, գեներալ Վիսամա ալ Հասանի սպանությանը, գրում է իսրայելյան Yedioth Ahronoth-ը լիբանանյան թերթերի վրա հղումով:

Թերթը գրում է, որ գեներալն ու նրա ծառայությունը կարևոր դեր են կատարել Լիբանանի տարածքում Իսրայելի 25 հետախուզական խմբերի մերկացման և Իսրայելի 17 գործոկալների ձերբակալության գործում: Թե ինչպես է իսրայելական կողմը մեղսակից գեներալի սպանությանը, պարբերականը չի հայտնում:

Լիբանանի հետախուզության ղեկավարը սպանվեց ուրբաթ օրը Բեյրութում ահաբեկչության հետևանքով: Նրան համարում էին երկրի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի կողմնակիցները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---