22 հոկտեմբերի 2012 - 17:05 AMT
Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը պաշտոնապես հրաժարվեցին «Ժառանգություն»-ից

«Վերջին շրջանում «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելին են մեր քաղաքական ուժի համար և մենք ափսոսանք ենք հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին»: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: «Ազատ դեմոկրտաներ»-ի Վարչությունը որոշում է կայացրել, որ Ազգային ժողովում կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը չեն ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը:

«Նրանք ֆորմալ առումով մնալով խմբակցության անդամ` Ազգային ժողովում ներկայացնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, և որևիցե պատասխանատվություն չեն կրում «Ժառանգություն» խմբակցության գործողությունների համար՝ կաշկանդված չեն խմբակցության որոշումներով»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: