Ադրբեջանում հերթական ՃՏՊ է տեղի ունեցել զինծառայողների մասնակցությամբ՝ կան զոհեր

Ադրբեջանում հերթական ՃՏՊ է տեղի ունեցել զինծառայողների մասնակցությամբ՝ կան զոհեր

PanARMENIAN.Net - Ադրբեջանում զինծառայողներ են վթարի ենթարկվել, հայտնում է «ԱՊԱ»-ն: Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին Շեքիի շրջանի Չեշմելի գյուղի մոտ: «Մերսեդեսը», որը վարում էր Բաքվի բնակիչ Էլնուր Յուսիֆովը, բախվել է ճանապարհի եզրին աճող ծառին: Արդյունքում ուղևորը տեղում մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Երկու տուժածները սահմանապահ զորքերի ենթասպաներ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---