Մայրաքաղաքում արդեն ասֆալտապատվել է 1մլն 800 հազ. քմ ճանապարհ

Մայրաքաղաքում արդեն ասֆալտապատվել է 1մլն 800 հազ. քմ ճանապարհ

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված աշխատանքները: Արդեն ասֆալտապատվել է 1մլն 800 հազ. քմ ճանապարհ, զուգահեռ իրականացվել են նաև 330.000 գծամետր ճաքալցման աշխատանքներ: Տարեկան ծրագրով արդեն ավարտվել են նաև յոթ վերգետնյա անցումների կառուցման և շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է հսկողություն սահմանել փողոցների, ուղեանցերի ու կամուրջների տարածքների հիմնանորոգման և փոսալցման գործընթացի որակի և աշխատանքների իրականացման ժամկետների նկատմամբ: Ճաքալցման աշխատանքների ամենամյա ծավալները հաշվի առնելով, հանձնարարվել է 2013թ-ի նախատեսվող աշխատանքներում ներգրավել նաև այլ կազմակերպությունների: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---