«Պոպոքն» այս տարի կանցկացվի հոկտեմբերի 25-ից 27-ը

«Պոպոքն» այս տարի կանցկացվի հոկտեմբերի 25-ից 27-ը

PanARMENIAN.Net - «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 25-ից 27-ը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ամիրյանը, այս տարի փառատոնի 6 հիմնական անվանակարգերին («Հեռուստա- և վիդեոգովազդ», «Տպագիր և արտաքին գովազդ», «Թվային և նոր գովազդակիրներ», «Ռադիոգովազդ», «Մարքեթինգային արշավ», «Գրաֆիկական դիզայն») ավելացել է «Գիրք» անվանակարգը: «Այդ անվանակարգը սահմանվել է Երևանի` 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով` ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ»,- նշեց նա:

Ամիրյանը հավելեց նաև, որ մասնակցության հայտեր են ներկայացվել 15 տարբեր պետություններից, որոնց մեջ են ինչպես հյուրեր, այնպես էլ մասնակիցներ և, իհարկե, ժյուրին:

«Այս անգամ ևս, ինչպես և նախորդ տարիներին, Ուկրաինան ամենաակտիվն է», - ասաց Ամիրյանը, հավելելով, որ բացման արարողությունը կհաջորդի կլոր սեղան` «Մեծ քաղաքների գովազը` գովազդը մեծ քաղաքներում» թեմայով:

«Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի շրջանակում այս տարի Հայ-Ռուս (Սլավոնական) համալսարանում վարպետության դասեր կանցկացնեն հյուրեր Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Հոլանդիայից և Գերմանիայից: Այս տարի փառատոնը կանցկացվի երրորդ անգամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---