ՆԱՏՕ գլխավոր քարտուղար. Թուրքիայի վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի այդ երկրի տարածքը

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար. Թուրքիայի վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի այդ երկրի տարածքը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային և համապատասխան պլաններ է մշակում Սիրիայի ճգնաժամի հետ կապված: «Թուրքիայի վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի դաշինքի անդամ այդ երկրի տարածքը: Սակայն, մենք հուսով ենք, որ դա անել հարկ չի լինի և սիրիական ճգնաժամը կհանգուցալուծվի քաղաքական ճանապարհով»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Sky News-ի ուղիղ եթերում:

Ռասմուսենը հայտարարել է նաև, որ «ՆԱՏՕ-ն ռազմական միջամտություն Սիրիայի գործերին» չի նախատեսում:

Հոկտեմբերի 3-ին Թուրքիան կրակ բացեց Սիրիայի տարածքի ուղղությամբ սահմանային միջադեպին ի պատասխան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---