Լևոն Շիրինյան. Մինչև դեկտեմբեր Հայաստանում դեռ շատ «փուչիկներ» կպայթեն

Լևոն Շիրինյան. Մինչև դեկտեմբեր Հայաստանում դեռ շատ «փուչիկներ» կպայթեն

PanARMENIAN.Net - «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի «ամուսնությունը», ի սկզբանե, նորմալ չէր: Քաղաքագետ Լևոն Շիրինյանին այս ամենը գզվրտոց է հիշեցնում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այս միությունը կայացավ կամ իշխանության թելադրանքով, կամ իշխանության ստեղծած միջավայրով պայմանավորված:

«Մի անբնական կապ` Րաֆֆի Հովհաննիսյանի խմբակցություն և ՀՀՇ-ից պոկված բեկոր, որ անհայտության մեջ դեգերում էր: Եվ ահա այս կապը անցում կատարեց դեպի ազգային ժողով»,- նկատեց Լևոն Շիրինյանը: Ըստ քաղաքագետի` այս արհեստական միությունը պետք է պայթեցվեր մի օր և պայթեցվեց: Լևոն Շիրինյանի կարծիքով, հարցը ավելի գլոբալ է Հայաստանի ներքաղաքական կյանքի իմաստով. չի կայանում ընդդիմադիր թևը: Լևոն Շիրինյանը համոզված է, որ իշխանությունները այլընտրանքը վերացնելու քաղաքականություն են վարում: «Մինչև դեկտեմբեր Հայաստանում դեռ շատ փուչիկներ կպայթեն»,-կանխատեսեց նա և ավելացրեց, որ այժմ Հայաստանի Հանրապետության կենսական շահերը պահանջում են, որպեսզի այլըտրանքային թեկնածուներ առաջադրվեն, որոնք կկարողանան կամ իշխանությանը հակադրվել, կամ, պարտության դեպքում, հայ ժողովրդի համար իշխանություններից խոստումներ պոկել: «Այս մարդիկ պետք է պատասխանատվություն զգան, գնահատեն իրենց կենսագրությունը, քաղաքական գիտելիքներն ու կարողությունները»,- ասաց Լևոն Շիրինյանը և նկատեց. «Հիշո՞ւմ եք որևէ մեկին, որ Քոքոբելյան անունը գիտեր: Իսկ այսօր Քոքոբելյանը դառնում է դեմք»:

Լևոն Շիրինյանն առաջարկում է պարզել, թե այս մարդիկ արցախյան պատերազմի տարիներին որտե՞ղ են եղել, բանակում ծառայե՞լ են, թե՞ շտաբերում գլուխ են պահել: «Այս ամենը պարզենք, հաշվի առնենք ու ամեն բան տեղը կընկնի»,- ասաց քաղաքագետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---