22 հոկտեմբերի 2012 - 20:40 AMT
Թուրքական ռազմաբազայում գտնվում են ամերիկյան մոտ 70 միջուկային ռումբեր

Թուրքիայում գտնվում է մոտ 70 B-61 տեսակի միջուկային ռումբեր, որոնք տեղակայված են Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Ինջիրլիկ թուրք-ամերիկյան ավիաբազայում: Ինչպես հաղորդում է Haberturk-ը, Չնայած այս սպառազինության փաստացի առկայությանը, դրանց օգտագործման հնարավորությունները սահմանափակ են: Դրանց մեծ մասը ԱՄՆ բանակի սեփականությունն է և Վաշինգտոնը իրեն իրավունք է վերապահում դրանք օգտագործել ըստ նշանակության` անհրաժեշտության դեպքում:

B-61-ը ԱՄՆ միջուկային ուժերի հիմնական ռազմավարական զենքն է: Բոլոր ռումբերը կշռում են գրեթե 320 կգ: