Լևոն Զուրաբյան. Հանրային հեռուստատեսությունը դարձել է բյուջեն թալանելու և պետության փողերով սեփական բիզնեսն աշխատեցնելու միջոց

Լևոն Զուրաբյան. Հանրային հեռուստատեսությունը դարձել է  բյուջեն թալանելու և պետության փողերով սեփական բիզնեսն աշխատեցնելու միջոց

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրես խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանն այսօր ելույթ ունենալով ԱԺ-ում ասել է, որ իրեն գնալով դուր է գալիս աշխատանքը խորհրդարանում, որովհետև ոչ մի տեղ չի ունեցել այնքան հնարավորություն` մանրամասն բացահայտել պետական միջոցների մսխման և հարկատուների թալանի ավազակապետական սխեմաները, ինչքան որ դա հնարավոր է դառնում Ազգային Ժողովում.ղ «Այս առումով փայլուն դեր են խաղում տարբեր պետական մարմինների հաշվետվությունները, որոնց շնորհիվ բացահայտվում է, թե ինչ ծավալի թալանի հետ գործ ունենք: Ուղղակի զարմանքի է արժանի այն հանգամանքը, որ հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահը, պարզվում է, չի կարողանում ներկայացնել իր կողմից ղեկավարվող համակարգի ֆինանսավորման հիմքերը Ազգային ժողովին: Նա չգիտի, թե տարեկան քանի ժամ են կազմել գովազդային և հովանավորչական հեռարձակումները, չգիտի, թե ո՞վքեր են մշտապես մրցույթում հաղթող և տասից ավելի տարի իր հենց ղեկավարած հիմնարկում ապաստանած Կայմ ընկերության սեփականատերերը, չգիտի թե ի՞նչ սկզբունքներով են բաշխվում հեռուստաընկերության և այդ առեղծվածային ֆիրմայի միջև գովազդով ստացված եկամուտները, չգիտի թե այդ գովազդից ստացած միջոցներից ինչքա՞նն է բաժին հասնում իր ղեկավարած հեռուստատեսությանն ու ռադիոյին, և ինչքա՞նը գնում է ինչ որ անհատ մասնավոր մարդկանց գրպանները»,-ասել է Զուրաբյանը: Նա նաև խոսել է պատճառների մասին և մեջբերել է Ասպարեզ հասարակական կազմակերպության մոնիթորինգի տվյալները համաձայն որոնց՝ 2011 թվականին գովազդային/հովանավորչական հեռարձակումները կազմել են 636 ժամ: Համաձայն նույն կազմակերպության, երբ տարբեր կազմակերպություններ փորձել են դիմել հհանրային հեռուստատեսությամբ գովադ պատվիրելու նպատակով, նրանցից գովազդի մեկ րոպեի համար պահանջել են 500 դոլար:

«Ինքը Ալեքսան Հարությունյան ընդունեց 120000-130000 դրամ թիվը, ինչը կազմում է 300 դոլար: Դա նշանակում է, որ միայն գովազդից ստացվող թիվը հավասար է 11.5 միլիոն դոլարից (եթե հաշվենք Ալեքսան հարությունյանի հրապարակայնորեն ընդունած թվերով), մինչև 19 մլն դոլար, եթե հաշվենք իրական թվերով: Պաշտոնապես, Հանրայինը գովազդից և հովանավորչությունից ստացել է 930 միլիոն դրամ, այսինքն՝ 2 միլիոն 300 հազար դոլար ընդամենը: Պարզվում է, որ տարբեր հաշվակներով 9 միլիոնից մինչև 17 միլիոն դոլարի չափով գումար ստացվում է գովազդային շուկայից հանրային հեռուստատեսության և ռադիոյի համար, բայց դառնում է Կայմ գործակալության համար հասույթ:

Սա պարզապես թալան է: Տղերքը ստանում են բյուջեից 6 միլիոն դոլար, գովազդային շուկայից 19 միլիոն դոլար և այդ 25 միլիոն դոլարից ուղղակի խժռում 17 միլիոնը:

Այս հաշվետվությունը, այսպիսով, թույլ է տալիս եզրակացնել, որ հանրային հեռուստատեսություն դարձել է ընդամենը բյուջեն թալանելու և հանրային հեռուստատեսության քողի տակ պետության փողերով սեփական բիզնեսն աշխատեցնելու և գերշահույթներ ստանալու միջոց», -ասել է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---