Հոկտեմբերի 23-ին Երևան կժամանի ֆրանսիական պատվիրակություն

Հոկտեմբերի 23-ին Երևան կժամանի ֆրանսիական պատվիրակություն

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների բարեկամացման շրջանակներում հոկտեմբերի 23-ին Երևան է ժամանելու 20 հոգուց բաղկացած պատվիրակություն: Պատվիրակությունը կգլխավորեն Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռեվիյոնը և Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը: Պատվիրակության կազմում կլինեն նաև ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է 1915թ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ցեղասպանության թանգարանին փոխանցել ֆրանսիական արխիվների չհրապարակված նյութեր` ավելի քան 200 չհրապարակված լուսանկարներ, ինչպես նաև Մարդինում, Ուրֆայում և Դիարբեքիրում ֆրանսիական առաքելությունների նամակագրությունը: Բացի այդ թանգարանին կփոխանցվի Հայաստանում 1895-1896թթ կոտորածները և փախստականների պատմությունները նկարագրող մի քանի դպրոցական տետրեր:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է լրագրող Ժան Էկիյանը, պատվիրակության անդամները կհանդիպեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, կայցելեն Երևանի № 48 դպրոց: ՀՀ ԱԳՆ –ում կկայանա պատվիրակության հանդիպումը ՀՀ ԱԳ նախարարի` ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ: Ֆրանսիական պատվիրակությունը կայցելի նաև Մատենադարն և կպատասխանի լրագրողների հարցերին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի անունից պատվիրակության պատվին ընդունելություն կկազմակերպվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---