19 ապրիլի 2005 - 11:32 AMT
ՊԵՐՄՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ
Շուտով Պերմում կբացվի Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչությունը, ինչպես նաեւ Առեւտրի տունը: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք էր բերվել Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի եւ Պերմի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովի հանդիպման ընթացքում, որը այցով Երեւանում էր գտնվում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարտին Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Պերմի ԱԱՊ-ի միջեւ համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի նախատեսվում է տեղեկատվության փոխանակում կոմերցիոն առաջարկներում, աջակցություն գործարար հանդիպումների անցկացման հարցում, ցուցահանդեսների կազմակերպում եւ ավելի ակտիվ համագործակցություն Ռուսաստանի մարզերի եւ Հայաստանի միջեւ: