23 հոկտեմբերի 2012 - 12:30 AMT
2016թ Օլիմպիադայի համար հաստատվել է գոլֆիստների խաղային ձևաչափը

2016թ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի համար հաստատվել է գոլֆիստների խաղի ձևաչափը` դա կլինի 72 զույգերի անհատական սթրոուք փլեյ, որը կանցկացվի Բրազիլիայի լավագույն դաշտերում, այդ թվում այն դաշտում, որը կառուցում է ամերիկյան Hanse design ընկերությունը:

Տարբեր երկրների 60 ներկայացուցիչներից միայն մեկը կդառնա օլիմպիական չեմպիոն և իր երկիր կտանի օլիմպիական ոսկե մեդալ: Իրենց ներկայացուցիչներին ներկայացրել են 33 երկրներ, ընդ որում յուրաքանչյուր երկրից` 2-ից ոչ ավել ներկայացուցիչ: