23 հոկտեմբերի 2012 - 11:10 AMT
National Geographic-ը կվաճառի լուսանկարների արխիվը, այդ թվում` աֆղան աղջկա հանրահայտ նկարը

National Geographic Society-ն մտադիր է Նյու Յորքի աճուրդում վաճառել լուսանկարների, նկարների և հոդվածների բազմամյա հավաքածուն, հաղորդում է Ռոյթերսը:

Ընդհանուր շահույթը, որը ըստ նախնական տվյալների, կստանա ԱՄՆ Ազգային աշխարհագրական միությունը, կհասնի 3 մլն դոլարի: Աճուրդում վաճառքի կհանվեն մոտ 1,5 մլն լուսանկարներ, նկարազարդումներ, ինչպես նաև աշխարհագրության, հնէաբանության, վայրի բնության և համաշխարհային մշակույթների ոլորտներին վերաբերող մի շարք առարկաներ:

Աճուրդում վաճառքի կհանվի նաև Սթիվ Մաքքարիի աֆղան աղջկան հանրահայտ լուսանկարը, որը 1985թ հայտնվել է National Geographic ամսագրի շապկին: