Տիգրան Ջրբաշյանը խորհուրդ է տալիս ճիշտ օգտագործել Հայաստանի դիրքերի բարելավումը Doing Business զեկույցում

Տիգրան Ջրբաշյանը խորհուրդ է տալիս ճիշտ օգտագործել Հայաստանի դիրքերի բարելավումը Doing Business զեկույցում

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքերի բարելավումը կարող է լավ ազդեցություն ունենալ նաև միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնելու վրա: Հոկտեմբերի 23-ին Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքով, Հայաստանի նման առաջխաղացումը ՀԲ զեկույցում «կանխատեսելի» էր, քանի որ դրանում արտացոլվել են երկրում իրագործված բարեփոխումները: «Այդ ինդիկատորը վկայում է այն մասին, որ իրականացվել են որոշակի բարեփոխումներ, սակայն արդյոք կունենան դրանք երկարաժամկետ ազդեցություն, կհանգեցնեն տնտեսական բարեկեցության և զարգացման, կստեղծեն ավելի բարենպաստ պայմաններ երկարաժամկետ ներդրումների իրագործման համար, կախված է բազմաթիվ գործոններից»,- ասել է նա:

Այդ ցուցանիշը լավագույնն անվանելով Doing Businees-ի ողջ պատմության ընթացքում, Ջրբաշյանը կոչ է արել չգայթակղվել, այլ հակառակը, ճիշտ օգտագործել այն արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար:

Հայաստանը ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» 2013 թ. զեկույցում բարելավել է դիրքերը 18 կետով, զբաղեցնելով 32-րդ տեղը:

Այս մասին հոկտեմբերի 23-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի արտագնա նիստում հայտարարեց էկոնոմիկայի առաջին փոխնախրար Կարինե Մինասյանը: Նրա խոսքով, Հայաստանը հայտնվել է 2-րդ տեղում տարածաշրջանի երկրների թվում, զիջելով միայն Վրաստանին:

Փոխնախարարը հավելել է, որ մյուս երկրները վատթարացրել են իրենց դիրքերը, Ադրբեջանը նահանջել է 1 կետով, Թուրքիան 10 կետով, Իրանը նույնպես 1 կետով: Մինասյանը հավելեց, որ Հայաստանը առաջնային դիրքեր է գրավում այս ցուցանիշի աճի տեմպերով ԱՊՀ երկրների ցանկում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---