ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԼԱՏՎԻԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Լատվիայի հայկական մշակութային ընկերակցությունը անց է կացնում Լատվիայի մայրաքաղաքում «Արմենիադա-2005» ընդհանուր խորագրով միջոցառումների ցիկլ, նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին, հաղորդում է «Երկիր» թերոը: Լատվիայի ազգային մշակութային ընկերակցությունների ասոցիացիայի տան ցուցադրման սրահում ապրիլի 14-ից մայիսի 2-ը անցնում է «Լեռների ափերի մեջ» գեղանկարչական կտավների ցուցահանդես: Ցուցադրությանը մասնակցում են տարբեր ազգությունների 25 պրոֆեսիոնալ հեղինկաներ: Լատվիայի հայ նկարիչներ` Բաբկեն Ստեփանյանի, Արթուր Հակոբյանի, Կարինե Պարոնյանցի, Գրիգոր Լալայանցի եւ կյանքից արդեն հեռացած Գարուշ Հակոբյանի հետ մեկտեղ ցուցահանդեսին ներկայացվել են Արթուր Նիկիտինի, Լայմուտիս Շիուրնի, Ռախմետ Ռեջեբովի, Նիկոլայ Ուվարովի եւ այլոց աշխատանքները: Վերնիսաժի կտավներում պարզ գծագրվում է բիբլիական թեման (հատկապես շատ են Արարատի թեմայով նկարները), ինչպես նաեւ «Մայր եւ մանուկ» թեման: Ցուցահանդեսի բացմանը հնչել է Ա.Բաբաջանյանի եւ Ա.Հովհաննեսի երաժշտությունը: Հյուրերի թվում էին հանրային ինտերգրման գործերի նախարար Այվարս Լատկովսկիսը, Ուզբեկստանի դեսպան Կոբիլոն Նազարովը, Լատվիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ: Հին Ռիգայում գտնվող կինոսրահում ապրիլի 16 եւ 17-ին ցուցադրվել է «Կորսված հայրենիք» կինոծրագիրը: Փաստագրական ֆիլմերի հետ ցուցադրվել են նաեւ հայտնի «Մայրիկ-2» եւ «Արարատ» կինոժապավենները: Ապրիլի 24-ին Լատվիայի հայերը ներկա կլինեն պատարագին Ռիգայում կառուցված հայկական եկեղեցում, ծաղիկներով կհավաքվեն 1989 թվականին մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---