Լոնդոնի Օլիմպիադայի անցկացման ծախսերը կազմել են 400 մլն ֆունտ

Լոնդոնի Օլիմպիադայի անցկացման ծախսերը կազմել են 400 մլն ֆունտ

PanARMENIAN.Net - Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ Լոնդոնի Օլիմպիադայի անցկացման ծախսերը կազմել են 400 մլն ֆունտ, ինչն ավելի քիչ է, քան սպասվում էր:

Խաղերի հետ կապված բոլոր նախագծերի վրա ծախսված վերջնական գումարը կազմել է 8 մլրդ 921 մլն ֆունտ, այն դեպքում, երբ բյուջեով նախատեսվել է 9 մլրդ 298 մլն ֆունտ:

Խնայողության հաջողվել է հասնել անվտանգության, տրանսպորտի և Օլիմպիադայի ու Պարալիմպիադայի նախատեսվածից քիչ ծախսերի հաշվին: Արդյունքում չնախատեսված ծախսերի չօգտագործված գումարների հետ միասին երկրի կառավարությունը տնտեսել է 480 մլն ֆունտ:

Այդ փողերը կծածկեն օլիմպիական զբոսայգու վերակառուցման հետ կապված ռիսկերը, հաղորդում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---