23 հոկտեմբերի 2012 - 16:24 AMT
Նավթն էժանանում է համաշխարհային տնտեսության թուլության ֆոնին

Նավթն էժանանում է համաշխարհային տնտեսության թուլության ֆոնին, որը սպառնում է նավթի սպառմանը: Brent տեսակի նավթի ֆյուչերսներն էժանացել են 0,68 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 108,76 դոլար, իսկ WTI տեսակի նավթի ֆյուչերսները` 0.95 դոլարով` մինչև 87.70 դոլար:

Իրանը հայտարարել է, որ կդադարեցնի նավթի արտահանումը, եթե արևմտյան պատժամիջոցները խստանան և որ ընդունակ է ապրել առանց նավթային եկամուտների:

Նիգերիայից առաքումները բարդացել են, քանի որ Shell-ը հայտարարել է ֆորս-մաժոր Bonny և Forcados տեսակների արտահանման համար: