23 հոկտեմբերի 2012 - 18:42 AMT
2012-ի տվյալներով «Գազպրոմի» արդյունահանումը կախված կլինի նոյեմբեր-դեկտեմբերին Եվրոպայի պահանջարկից

2012-ի տվյալներով «Գազպրոմի» արդյունահանումը կախված կլինի նոյեմբեր-դեկտեմբերին Եվրոպայի պահանջարկից, հոլդինգն ակնկալում է ցուրտ ձմեռ, լրագրողներին է հայտնել գազային հոլդինգի կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերը:

«Դուք տեղյակ եք, որ մենք կարող ենք բավարարել ցանկացած պահանջարկ: Կարող ենք 550 մլրդ էլ արդյունահանել, սակայն խնդիրն այն է արդյոք շուկա կլինի: Կսթափվի արդյոք Եվրոպան»,-ասել է նա:

Ընդ որում, նա հավելել է, որ ցուրտ ձմեռ է սպասվում:

Հունիսին «Գազպրոմը» հույս ուներ, որ երկրորդ կիսամյակում պահանջարկը թույլ կտա իրականացնել 2012թ հանույթի պլանը` 528.6 մլրդ քմ գազ, հաղորդում է Փրայմ գործակալությունը:

2011-ին հոլդինգի արդյունահանումն ավելացել է 0.9 տոկոսով` մինչև 513.2 մլրդ քմ, արտահանումը Եվրոպա` 8.2 տոկոսով` մինչև 150 մլրդ քմ: