23 հոկտեմբերի 2012 - 17:42 AMT
Երևանյան էկզոտարիումը վերաբացվել է նոր հասցեում

Երևանյան էկզոտարիումը վերաբացվել է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց էկզոտարիումի աշխատակիցը: Նրա խոսքով` կենդանիների ցուցադրությունը Մաշտոցի 7ա հասցեում գտնվող «ՀայART» մշակութային կենտրոնից տեղափոխվել է Երկաթուղայինների մշակույթի տուն, որը գտնվում է Տիգրան Մեծի 80/1 շենքում` կայարանի հարևանությամբ: Կենդանիների տեղափոխության ընթացքում էկզոտարիումը ժամանակավորապես փակ էր:

Մուտքի տոմսի արժեքն անփոփոխ է` փոքրերի համար` 600 դրամ, մեծերի համար` 1000 դրամ: