23 հոկտեմբերի 2012 - 18:32 AMT
Պլատինի. Մենք ամեն ինչ անում ենք վերացնելու համար ռասիզմը մարզադաշտերում

ՈւԵՖԱ-ն ամեն ինչ անում է վերացնելու համար ռասիզմը մարզադաշտերում այն բանից հետո, երբ Բրիտանիայի կառավարությունը պահանջեց խիստ պատժամիջոցներ կիրառել Անգլիայի ու Սերբիայի երիտասարդական հավաքականների խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մեղավորների հանդեպ, հայտարարել է ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին:

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործեր է հարուցել Անգլիայի ու Սերբիայի ֆուտբոլային ասոցիացիաների դեմ: Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած խաղից հետո տրիբունաներից դաշտ են շպրտել տարբեր առարկաներ՝ դրամից սկսած մինչև նստարաններ: