Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը երազում է բարձրագույն կրթություն ստանալ

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը երազում է բարձրագույն կրթություն ստանալ

PanARMENIAN.Net - Բրիտանացի երիտասարդ դերասանուհի Էմմա Ուոթսոնը երազում է ստանալ լիարժեք բարձրագույն կրթություն:

Դերասանուհին միշտ հայտարարել է, որ չի ցանկանում լինել պարզապես հայտնի աստղ, և նշել է, թե որքան կարևոր է իր համար կրթությունը: Սակայն ինչպես հայտնի է, Էմման արդեն երկու անգամ հրաժարվել է աշխարհի լավագույն ԲՈւՀ-երում սովորելուց` հանուն Հոլիվուդյան հերթական դերի:

Կրթություն ստանալու առաջին փորձն արվել է 2010թ, երբ աստղն ընդունվել Բրաունի համալսարան: Սակայն ստիպված է եղել թողնել ուսումը` հանուն «Հարրի Փոթերի» եզրափակիչ մասի դերի: Այս մասին հաղորդում է Fashiontime-ը: Դրանից հետո դերասանուհին մեկ կիսամյակ սովորել է Օքսֆորդի համալսարանում:

Այս անգամ դերասանուհին մարտական է տրամադրված և մտադիր է հունվարից հետո ավարտել իր բոլոր նկարահանումներն ու անցնել ուսման:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---