ԱԺ-ում կանցկացվեն ձերբակալվածների իրավունքների վիճակի վերաբերյալ լսումներ

ԱԺ-ում կանցկացվեն ձերբակալվածների իրավունքների վիճակի վերաբերյալ լսումներ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ որոշեցին ԱԺ եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին անցկացնել «Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---