Շենգավիթում ջրամատակարարումը դադարեցվել է փականի և հոսքաչափի տեղարման պատճառով

PanARMENIAN.Net - Շենգավիթում հոկտեմբերի 23-ին ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 9.00-ն հայտարարված ջրամատակարարման դադարեցումը «Երևան Ջուր» ընկերությունը բացատրում է երկու պատճառով:

Առաջինը՝ Արցախի պողոտայում «Մսի կոմբինատ» օրվա կարգավորիչ ջրամբարից դեպի Շենգավիթ ձգվող 900մմ տրամագծով ջրատարի վրա անհրաժեշտություն էր առաջացել տեղադրել հոսքաչափ՝ ջրի ծախսը ստույգ հաշվառելու նպատակով, և երկրորդը՝ Մայիսի 9-ի փողոցում ընթացող լայնածավալ ջրաշինարարական աշխատանքների շրջանակներում հարկ էր շարքից դուրս եկած 200մմ տրամագծով փականը փոխարինել նորով:

Ինչպես տեղեկացրեց ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը, աշխատանքներն ընթանում են նախատեսված ծրագրով: Մինչև ընդմիջում հաջողվեց ավարտել հոսքաչափի տեղադրումը Արցախի պողոտայում, որից հետո անմիջապես տեղամասի մասնագետներն ու տեխնիկան տեղափոխվեցին Մայիսի 9-ի փողոց և ձեռնամուխ եղան փականի փոխարինմանը:

Ամեն ինչ արվում է հոկտեմբերի 24-ի առավոտյան ստորև բերվող տարածքների ջրամատակարարումը վերսկսելու համար. Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասեր, Գ.Նժդեհ, Ս.Զորավար, Սևանի, Ս. Սարգսյան, Ֆրունզե, Մխչյան, Զ.Եսայան, Գործարանային, Գորգագործների, Բայդուկով, Թ.Սարյան, Լ. Խաչիկյան, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի, Ղարիբջանյան, Մանթաշյան, Նիզամի, Շևչենկո, Թամանցիների, Մասիսի, Վ.Շենգավիթի 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցներ, Արշակունյաց պող. 7-ից բարձր, Չեխովի փող. 1-20, Եղբայրության փող. 1-16, Մանանդյան փող. 1-22, Բագրատունյաց փող. 37-ից բարձր, Արարատյան փող. 66-ից բարձր, Ե.Թադևոսյան փող. 1-7 համարներ և հարակից տարածքներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---