Մարկ Սաղաթելյանին կրկին կվիրահատեն, բայց այս անգամ` Գերմանիայում

Մարկ Սաղաթելյանին կրկին կվիրահատեն, բայց այս անգամ` Գերմանիայում

PanARMENIAN.Net - Շոումեն Մարկ Սաղաթելյանը Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է, որ այժմ գտնվում է Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում, որտեղ էլ նրան այսօր կվիրահատեն: «Հուսով եմ ու համոզված, որ այս անգամ ամեն ինչ շատ լավ կլինի և ես վերջապես կքայլեմ: Խնդրում եմ, ինձ հաջողություն մաղթեք», - գրել է շոումենը: Հունիսի 22–ի գիշերը, Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 41- ամյա շոումեն Մարկ Սաղաթելյանը և պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մարկ Սաղաթելյանը ստացել էր կմախքի վնասվածքներ, պարանոցի և կրծքավանդակի ողերի կոտրվածքներ, կոնքոսկրերի կոտրվածքներ։

Նրան վիրահատել էին, իսկ Գրիգոր Նազարյանի մոտ գլխուղեղի ցնցում էր, ճակատային շրջանում բարդ կտրված վերք, երկու թոքերի ծանր սլաջարդ, կոնքի ոսկրների կտրվածքներ, ազդոսկրի ոսկրի տեղաշարժում, ձախ ստորին վերջույթի, ծնկոսկրի կոտրվածք։

Սեպտեմբերի 1-ին` իր ծննդյան օրը, Սաղաթելյանն առաջին անգամ ոտքի էր կանգնել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---