24 հոկտեմբերի 2012 - 09:38 AMT
«Հայկական ժամանակ». Հայաստանում 3 տասնյակ աշխատանքի տեղավորման գործակալություն կա

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում կա աշխատանքի տեղավորման մոտավորապես 20-25 գործակալություն: Դրանցից «ամենաաշխույժներին», օրինակ` «Շանս» կադրային կենտրոնին դիմում է ամսական 200 մարդ, որոնցից աշխատանք է գտնում 20-30 հոգի:

«Ալֆա»-ին ամսական դիմում է 100 անձ, որի 20 տոկոսն է գտնում աշխատանք: «Վեներա»-ում ամսական գրանցվում է 40, աշխատում` 4 մարդ: «Ակսեպտ» կենտրոն դիմում է ամսական 20-30 մարդ, գրանցվում` 7-12, աշխատանք գտնում` 6-7 հոգի»: