ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻՑ ՈՉ ՈՔ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ՉԷՐ ԴՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ20 ապրիլի 2005 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Խուան Մենդեզին, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Խ.Մենդեզի խոսքերով, իր մասնակցությունը Երեւանում մեկնարկած «Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովին խոսում է այն մասին, որ մեծ ցանկություն կա հասկանալու եւ գնահատելու, թե ինչ է կատարվել անցյալ դարասկզբին հայ ժողովրդի հետ: Ժողովրդի պատմական հիշողությունը լավ օգնական է այդ գործում եւ հնարավորություն կտա միջազգային հանրությանը լիարժեք պարզաբանել կատարվածը, նշել է նա: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայոց եղեռնի իրականացմանն ականատես ժամանակակիցներից ոչ ոք կասկածի տակ չէր դնում դրա բուն էությունը, եւ հայ ժողովուրդը ներկայում ընդամենը թարմացնում է միջազգային հանրության հիշողությունը: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Խուան Մենդեզին համաժողովին մասնակցության համար եւ նշել, որ Հայաստանը շարունակում է մեծ ակնկալիքներ ունենալ միջազգային հանրությունից Հայոց Ցեղասպանության փաստին արդարացի գնահատական տալու գործում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |