24 հոկտեմբերի 2012 - 13:30 AMT
Ամսվա վերջում կորոշվի` Հայաստանը մասնակցելու է քաղաքների աշխարհի առաջնությունը, թե ոչ

Այս ամսվա վերջում վերջնական որոշում կընդունենք` մասնակցել քաղաքների միջև շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը:

Քաղաքների միջև շախմատի առաջին աշխարհի թիմային առաջնությունը` Շեյխ Զաեդի գավաթը, տեղի կունենա դեկտեմբերի 21-29-ը Ալ Այնե քաղաքում (ԱՄԷ):

Հայաստանին հրավերն ուղարկվել է որպես համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

«Բայց սա քաղաքների առաջնություն է, ու մեր երկիրը պետք է ներկայացնի Երևանը: Մենք դեռ քաղաքապետարան չենք դիմել, պետք է ճշտենք` թիմ ուղարկում են թե ոչ ու եթե այո, ինչպիսի պայմաններ են լինելու ու ինչ կազմով են գնալու: Շատ շախմատիստներ տարեվերջին մրցաշարեր ունեն ու չգիտեմ, թե ինչ որոշում կկայացվի»,- նշեց Վարդապետյանը:

Առաջնությանը կմասնակցեն 32 թիմեր, որոնք կկիսվեն 8 խմբերի` չորսական թիմերով: Յուրաքանչյուր խմբից դուրս կգան երկուական թիմեր, որոնք հանդես կգան քառորդ եզրափակիչներում: Այնուհետև խաղը կընթանա նոկաուտ համակարգով: