24 հոկտեմբերի 2012 - 13:52 AMT
Սպիտակ տուն. ԱՄՆ-ն այնուամենայնիվ պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների

ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Իրանի հետ անմիջական բանակցությունների հնարավորությունը, սակայն դեռևս պայմանավորվածություն այդ մասին չկա, հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ հերթական անգամ հերքելով The New York Times-ի հաղորդագրությունը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Երկուշաբթի, ԱՄՆ նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ նախագահ Օբաման ասաց, որ այդ հրապարակումը «չի համապատասխանում իրականությանը»:

The New York Times-ն իր կիրակնօրյա հրապարակման մեջ պնդում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պայմանավորվել են երկկողմ բանակցություններ սկսել Իրանի միջուկային խնդրի շուրջ: