24 հոկտեմբերի 2012 - 13:53 AMT
Apple ընկերության iPad mini-ի արժեքը վախեցրել է փորձագետներին` 329 դոլար

Apple Inc-ը հոկտեմբերի 24-ին սկսել է նոր iPad mini-ի վաճառքը` պատրաստվելով մրցակցել Amazon.com Inc-ի Kindle-ի և այլ սարքերի հետ, սակայն iPad mini-ի գինը կանխատեսվածից բարձր է եղել` 329 դոլար:

Երեքշաբթի օրը Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկը և մարկետինգի տնօրեն Ֆիլ Շիլերը ներկայացրել են ընկերության հերթական նորույթը` iPad mini պլանշետը 7.9 դյույմանոց էկրանով, որն ունի լիաչափ iPad-ի գործառույթների և հնարավորությունների մեծամասնությունը, բայց չափերով ավելի փոքր է:

Մի շարք վերլուծաբանների կարծիքով, նման որոշումն արտացոլել է Apple-ի ձգտումը` պահպանել պարգևատրման գնագոյացման մակարդակները:

Որոշ փորձագետներ մտավախություն ունեն, որ iPad mini-ն, մի կողմից, կխլի հաճախորդներին 10 դյույմանոց էկրանոց iPad-ից, որի արժեքը կազմում է 499 դոլար և չի կարողանա արդյունավետ մրցել Amazon-ի Kindle Fire-ի հետ, որը վաճառվում է 199 դոլարով, հաղորդում է Ռոյթերսը: