Հունաստանը կկրճատի ծախսերը 13,9 մլրդ եվրոյով և աշխատանքից կազատի 25 հազար պետական ծառայողի

Հունաստանը կկրճատի ծախսերը 13,9 մլրդ եվրոյով և աշխատանքից կազատի 25 հազար պետական ծառայողի

PanARMENIAN.Net - Հունաստանը կկրճատի ծախսերը և կբարձրացնի հարկերը երկու տարվա ընթացքում 13,9 մլրդ եվրոյով, ինչպես նաև հիվանդագին փոփոխություններ կանցկացնի աշխատանքային և ապահովագրական օրենսդրությունում, հաղորդում է Աթենքի պետական լրատվական գործակալությունը:

Հունաստանը կախված է միջազգային վարկատուներից 2010-ի մայիսից: Վարկատուները հրաժարվում են տրամադրել հերթական 31,5 միլիարդանոց տրանշը, եթե Հունաստանը չկայունացնի առաջադրված նպատակներից շեղված բյուջետային ծրագիրը կոշտ կրճատումների միջոցով:

Գործակալության տվյալներով, միայն 2013-ին երկրում պետք է կրճատել ծախսերը 9,2 մլրդ եվրոյով, ընդ որում այդ կրճատումների երկու երրորդը կկազմի աշխատավարձերի, թոշակների և սոցիալական նպաստների կրճատումը: Բացի դրանից, մինչև 2013-ի վերջ աշխատանքից կազատվեն 25 հազար պետական ծառայողներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---