24 հոկտեմբերի 2012 - 15:00 AMT
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը չի բացառում ռազմական ներխուժումն Իրան

«Ռուսաստանը թույլ չի տա ՄԱԿ Անվտանգության խորհրդին ռազմական բովանդակությամբ բանաձև ընդունել Իրանի դեմ»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ Իրանի դեմ Լիբիայի օրինակով կարող է կիրառվել ռազմական սցենար. «Հաշվի առնելով Լիբիայի փորձը` հնարավոր է ռազմական ներխուժում Իրան: Այդ տեսանկյունից մենք չափազանց ուշադիր կլինենք բոլոր բանաձևերի նկատմամբ, որոնք կքննարկվեն ՄԱԿ ԱԽ-ում»:

Լավրովը հավելել է նաև, որ Իրանի միջուկային գործունեությունն իրականցվում է ՄԱԳԱՏԷ հսկողության տակ. «Ոչ մի տեղեկատվություն չկա Թեհրանի կողմից միջուկային ծրագիրը ռազմական նպատակներով օգտագործելու մասին: Իրանը զբաղված է ուրանի հարստացմամբ 4.5 տոկոսով` միջուկային վառելիք ստանալու համար»: