24 հոկտեմբերի 2012 - 16:23 AMT
Լիբանանա-սիրիական սահմանը կրկին բաց է

Լիբանանա-սիրիական սահմանը կրկին բաց է, հայտնել է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ սիրիական իշխանություններն արգելել էին մուտքն ու ելքը անցակետերով, որոնք փակ են եղել 4 օր: Լիբանանի արևելքում գտնվող Բեկաա հովտում «Մասնա» սահմանակետը միակն էր, որ գործում էր:

ՄԱԿ զեկույցում ասվում է, որ շուրջ 100 հազար սիրիացի փախստականներ ապաստան են գտել Լիբանանում, հայտնում է «Ինտերֆաքսը»: