24 հոկտեմբերի 2012 - 16:26 AMT
Ոստիկանությունը շարային ու տեխնիկական ստուգատես անցկացրեց

Այսօր «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում անցկացվեց ոստիկանության Երևան քաղաքի կայազորի, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի շարային ու տեխնիկական ստուգատես:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ և ստորաբաժանումների ղեկավարներ:

Միջոցառման ընթացքում ստուգվեց ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սարքինությունը և այլն:

Ստուգատեսի ավարտին ստորաբաժանումներն անցան շարային երթով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից: