24 հոկտեմբերի 2012 - 16:26 AMT
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, իշխանության նախագիծն էր

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, իշխանության նախագիծն էր: Ըստ քաղաքագետի` կարևոր չէ, թե այս կուսակցությունը նախագահական ընտրություններում ում կառաջադրի և ինչ կանի: «Քաղաքականության մեջ կան սատելիտ ֆիգուրներ ու կազմակերպություններ: Տիկնիկ է, որ խաղացվում է: Այս հարցը պետք է նայել Հանրապետական կուսակցության տեսանկյունից, որովհետև իրենք ռեալ թեկնածու են, հաղթելու ռեալ շանսեր ունեն: Իրենք փորձում են դաշտը ամայացնել: Տեղի ունեցող վերջին իրադարձությունները այս կոնտեքստի մեջ եմ դիտում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ավելացնենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե «Ազատ դեմոկրատներ»-ը քննարկում է նախագահական ընտրությունների մարտավարությունը: «Հրապարակ»-ը գրել էր, որ օրերս անսպասելի առաջարկ է հնչել` նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին: «Ազատ դեմոկրատներ»-ն ուզում է լինել առաջին ուժը, որը Հայաստանում կին թեկնածու կառաջադրի: