24 հոկտեմբերի 2012 - 16:48 AMT
Ford Motor-ը պլանավորում է 2013թ. փակել իր գործարանը Բելգիայում

Ford Motor ավտոմոբիլային կոնցեռնը պլանավորում է մինչև 2013-ի վերջ փակել իր գործարանը Բելգիայում: Այդ մասին այսօր հաղորդել է ՌՏԲՖ հեռուստաալիքը, 4.3 հազար աշխատողներ կազատվեն աշխատանքից:

Նման որոշում է ընդունվել գործարանի տնօրինության արտակարգ նիստում: Այդ որոշումը կապված է Եվրոպայում ավտոարդյունաբերության գերարտադրության ծանր ճգանաժամի հետ: Եվրոպական ավտոարտադրության արտադրական հզորություններն այսօր կազմում են տարեկան 15-17 ավտոմեքենա, այն դեպքում, երբ փորձագետների գնահատմամբ, դրանց պահանջարկը 2012-ին չի գերազանցի 12.3 միլիոնը:

Համաշխարհային մասշտաբներով Ford-ի կորուստները 2012-ին գնահատվում են 1 մլրդ եվրո (1,3 մլրդ դոլար):