24 հոկտեմբերի 2012 - 17:16 AMT
Հոկտեմբերի 27-28-ը Վանաձորում տեղի կունենա Հայաստանի ձյուդոյի մեծահասակների առաջնությունը

Հոկտեմբերի 27-28-ը Վանաձորի ՀՄՄ մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի ձյուդոյի մեծահասակների առաջնությունը: Հոկտեմբերի 28-ը ձյուդոյի հիմնադիր Ձիգարո Կանոյի ծննդյան օրն է, և ձյուդոյի միջազգային ֆեդերացիան այդ օրը հռչակել է ձյուդոյի միջազգային օր:

Հոկտեմբերի 27-ին ելույթ կունենան մինչև 60, 73, 90 կգ քաշային մարզիկները և 48, 57, 63, +63 կգ քաշային մարզուհիները: Մրցութային երկրորդ օրը տղամարդիկ հանդես կգան մինչև 66, 81, 100, +100 կգ քաշային կարգերում, իսկ կանայք` 52 կգ, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից: