24 հոկտեմբերի 2012 - 19:00 AMT
Սիրիացի ապստամբները քննադատում են ԱՄՆ-ին` իրենց ֆինանսական օգնություն չտրամադրելու համար

Սիրիական ազգային խորհուրդը քննադատել է ԱՄՆ-ին, քանի որ վերջինս չի ցանկանում ֆինանսապես աջակցել Բաշար Ասադի դեմ պայքարին:

Ինչպես գրում է Hurriyet-ը, ՍԱԽ ներկայացուցիչ Հալեդ Խոջան բողոքել է, որ ապստամբները ոչ մի ցենտ չեն ստանում ամերիկացիներից, ովքեր ավելի վաղ աջակցություն էին խոստացել: Ըստ նրա, Սիրիայում մարտնչող ապստամբները աշխատավարձ են ստանում միայն Քաթարի, ՄԱԷ-ի և Լիբիայի ֆինանսական աջակցության շնորհիվ: