24 հոկտեմբերի 2012 - 17:28 AMT
ԵՃՇՊՀ-n դարձել է «Կովկասը մեր ընդանուր տունն է» փառատոնի շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ-ի) ուսանողները Երևան կվերադառնան շախմատային հաղթանակով: Նրանք հաղթել են Դոնի Ռոստով քաղաքում մեկնարկած «Կովկասը մեր ընդանուր տունն է» ուսանողական միջազգային փառատոնում:

Փառատոնին ելույթ են ունեցել 14 բուհերի պատվիրակություններ: Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են նաև փառատոնի մշակույթային միջոցառումներին: