24 հոկտեմբերի 2012 - 17:36 AMT
Ֆրանսիական ջազ խումբը Երևանում կկատարի հայտնի ջազային ստեղծագործություններ և Բաբաջանյան

«Տրիո Ջազ Կուբե» ֆրանսիական հայտնի ջազ խումբը ելույթ կունենա Երևանի «Մեցցո» Քլասիկ Հաուս Քլաբում: Խմբի ելույթները տեղի կունենան նոյեմբերի 2-ին և 3-ին` ժամը 21:30-ին:

Տրիոյի անդամներն են Ֆիլիպ Կուբեսերյանը (դաշնամուր), Հարի Գոֆենը (կոնտրաբաս) և Ֆաբրիս Եսայանը (հարվածային գործիքներ): Ծրագրում ընդգրկված են համաշխարհային հայտնի ջազային ստեղծագործություններ, ինչպես նա և մեկ հայկական ստեղծագործություն Առնո Բաբաջանյանից:

«Տրիո Ջազ Կուբե» խումբը ստեղծվել է 2010թ. Ֆիլիպ Կուբեսերյանի կողմից Փարիզում: