24 հոկտեմբերի 2012 - 18:12 AMT
Իսրայելի ՌՕՈւ հարվածներ են հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի ՌՕՈւ երկու անգամ հարված է հասցրել Գազայի հատվածին, որի տարածքից հոկտեմբերի 24-ի առավոտյան մոտ 40 հրթիռ է արձակվել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Պաղեստինցիների դիրքերի գնդակոծության արդյունքում մեկ մարդ սպանվել է, որին Իսրայելը գրոհային է համարում:

Ըստ BBC News-ի, զոհվածները 3-ն են:

Իսրայելցի զինվորականները պնդում են, որ ավիացիայի հարձակումը պատասխան էր Գազայի կողմից Իսրայելի հարավային մասի գնդակոծությանը: