1915 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆԸ20 ապրիլի 2005 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Օտտոմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնությունը, որի մի մասը ոչնչացվել էր 19-րդ դարում, 20 -րդ դարում ենթարկվել է ցեղասպանության Առաջին աշխարհամարտի քողի տակ, որի արդյունքում սպանվել է շուրջ 1,5 մլն հայ, ինչպես նաեւ Անատոլիայում բնակվող հույների եւ ասորիների համայնքները: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին քարտուղար Ալֆրեդ դե Զայասը: Նրա խոսքերով, բրիտանական եւ ֆրանսիական կառավարությունները բնութագրել են թուրքերի ոճրագործությունները որպես «հանցագործություն մարդասիրության դեմ»: Իսկ Մակի 1948 թվականի Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան պատրաստվել է եւ հիմնված է, այդ թվում, նաեւ Հայոց ցեղասպանության վրա, նշել է Զայասը: «Հայերի դեմ կատարված հանցագործությունները բոլոր միջազգային իրավական նորմերով լիովին համապատասխանում են Ցեղասպանություն հասկացությանը: Նույնը վերաբերվում է նաեւ եղած փաստերին: Այդ նորմերի կիրառման համար պակասում է միայն մեկ հանգամանք` հանցագործության ճանաչումը եւ փոխհատուցումը զոհերին»,- հայտարարել է ՄԱԿ-ի նախկին աշխատակիցը: Անդրադառնալով պատմությանը դե Զայասը հիշեցրել է, որ Գերմանիան ժամանակին ճանաչել է հրեաների Հոլոքոսթը եւ բազմամիլիոնանոց փոխհատուցում վճարել: «Իսկ Թուրքիան ոչ միայն չի անում դա,, բայց եւ շարունակում է օկուպացնել պատմական հայկական հողերը, եկեղեցիները, տները: Մի պահ պատկերացնենք, որ Գերմանիան մինչ այժմ օկուպացնում է հրեական սինագոգները եւ օգտվում է հրեաների ունեցվածքից: Անշուշտ, նման իրավիճակը յուրաքանչյուր ոք կհամարեր աննորմալ եւ անտանելի»,-ամփոփել է Զայսը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |