Ժակ Ռոգե. Անազնիվ կլիներ բարձրացնել հեծանվավազքը Օլիմպիական խաղերի ցանկից հանելու հարցը

Ժակ Ռոգե. Անազնիվ կլիներ բարձրացնել հեծանվավազքը Օլիմպիական խաղերի ցանկից հանելու հարցը

PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն գտնում է, որ Լենս Արմսթրոնգի շուրջ ծագած սկանդալը հիմք չի տալիս բարձրացնելու հեծանվավազքը Օլիմպիական խաղերի ցանկից հանելու հարցը:

«Ազնիվ չէր լինի պատժել մեծամասնություն կազմող «մաքուր» մարզիկներին, արգելելով UCI մասնակցությունը Օլիմպիական խաղերին»,-ասել է Ռոգեն:

Լոնդոնի Օլիմպիադայում հեծանվավազքում խաղարկվել է պարգևների 18 հավաքածու: Արմսթրոնգը մեղավոր ճանաչվելով հակադոպինգային օրենսդրության խախտման մեջ, ցմահ որակազրկվեց և զրկվեց «Տուր դը Ֆրանսի» հաղթողի 7 տիտղոսներից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---