24 հոկտեմբերի 2012 - 18:49 AMT
Երկու հայկական պետությունների նախագահները մասնակցել են ազատամարտիկների հուշարձանի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հոկտեմբերի 24-ին մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է մեր հանրապետության տարբեր բնակավայրերում նման կառույցների առկայությունը՝ թե մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության, թե ազգային արժեքների պահպանման տեսանկյունից:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հուշահամալիրի կառուցման աշխատանքներին՝ նշելով, որ դրանով նրանք իրենց արժանի ավանդն են բերում հայրենի երկրի զագացմանն ու բարգավաճմանը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: