24 հոկտեմբերի 2012 - 19:42 AMT
Սուդանի իշխանությունները մեղադրել են Իսրայելին` ռազմական գործարանին օդային հարված հասցնելու մեջ

Սուդանի տեղեկատվության նախարարը չորեքշաբթի օրը մեղադրել է Իսրայելին ռազմական գործարանն օդային հարվածների ենթարկելու մեջ, հաղորդում է Ռոյթերսը:

«4 ռազմական ինքնաթիռներ հարվածել են «Յարմուկ» գործարանին»,-լրագրողներին է հայտնել Սուդանի տեղեկատվության նախարար Ահմեդ Բելալ Օսմանը: Նա հավելել է, որ ինքնաթիռները մոտեցել են Հարթում քաղաքին արևելքից:

Նախօրեին արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նույն գործարանում հրդեհ էր բռնկվել: Հաղորդվել էր նաև, որ հրդեհը սկսվել էր մի քանի պայթյունից հետո: