Հոկտեմբերի 26-31-ը Հայաստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր

Հոկտեմբերի 26-31-ը Հայաստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-31-ը Հայաստանում անցկացվելու է Չինաստանի մշակույթի օրեր, որին կմասնակցի Չինաստանից ժամանած պատվիրակությունը: Մշակույթի օրերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2012-2016 թթ. միջև ստորագրված մշակութային համագործակցության մասին ծրագրի շրջանակներում:

Չինաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա 2012 թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` «Հանսեն» ազգային պարի խմբի մասնակցությամբ: Հյուրախաղերը կշարունակվեն Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 28-ին` ժամը 17:00-ին, և հոկտեմբերի 30-ին` ժամը 19:30-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: Հոկտեմբերի 30-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մետաքսե ճանապարհը կերպարվեստում» խորագրով ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---