Պետական ֆինանսները կայունացնելու համար Հունաստանին հատկացվել է ևս 2 տարի

Պետական ֆինանսները կայունացնելու համար Հունաստանին հատկացվել է ևս 2 տարի

PanARMENIAN.Net - Հունաստանի միջազգային վարկատուները պայմանավորվածության են հասել` եվրագոտու այդ երկրին պետական ֆինանսները կայունացնելու նպատակով ևս երկու տարի ժամկետ տհատկացնելու վերաբերյալ: Ինչպես այսօր հաղորդել է բրիտանական BBC հեռարձակող կոնցեռնը, որոշում է կայացվել երկրորդ օգնության ծրագրի շրջանակներում Հունաստանին տրամադրել 31.5 մլն եվրո արժողությամբ հերթական վարկային տրանշը:

Այս որոշումների մասին ասվում է ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի, ԵՄ ներկայացուցիչների եզրափակիչ փաստաթղթում:

Ընթացիկ տարվա պետբյուջեի դեֆիցիտը մինչև ՀՆԱ-ի 3 տոկոսի կրճատելու վերաբերյալ պայմանավորվածությունները 2014-ից տեղափոխվել են 2016թ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---