Վիդեոպրեմիերա. Էնրիկե Իգլեսիաս – “Finally Found You” (վիդեո)

Վիդեոպրեմիերա. Էնրիկե Իգլեսիաս – “Finally Found You”

PanARMENIAN.Net - Էնրիկե Իգլեսիասը ներկայացրել է իր “Finally Found You” սինգլի տեսահոլովակը: Քաղցր ձայնով երգիչը տեսահոլովակում հիշում է իր մանկության տարիների սիրուն, որին գտնում է արդեն հասուն տարիքում ակումբներից մեկում: Երգն ինքնին արդեն ակումբային տրամադրություն է ենթադրում:

“Finally Found You” երգը Իգլեսիասի “Reloaded” տասներորդ ստուդիական ալբոմից է, և որի ձայնագրման համար երգիչը համագործակցել է ռեփեր և պրոդյուսեր Սեմի Ադամսի հետ, որը նույնպես հայտնվում է տեսահոլովակում: Ալբոմի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---