25 հոկտեմբերի 2012 - 09:47 AMT
«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետը բարկացել է. Գագիկ Ծառուկյանը նաև նրա պորտֆելն է պահանջում

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին ժողով է հրավիրել, որի ընթացքում խիստ բարկացած տոնով ասել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մնացած այլ պաշտոններից բացի, պահանջում է նաև Սյունիքի մարզպետի պորտֆելը: Նա այնքան զայրացած է եղել, որ անգամ հայհոյել է: Ժողովին ներկա աշխատակիցները վատ վիճակում են հայտնվել մարզպետի պահվածքից, ում հետ երեկ այդպես էլ թերթը չի կարողացել զրուցել: